Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայաՔվե»-ին Մագդալենա Գրոնոյի պատասխանում նշվել է, թե դիվանագիտական այցը չի կարող դիտարկվել որպես ադրբեջանական պատումների լեգիտիմացում

Հոկտեմբեր 20,2026 11:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրասենյակից արձագանքել են «ՀայաՔվե»-ին 2026 թ. սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի կողմից Արցախ և հայկական պատմամշակութային ժառանգության վայրեր կազմակերպած այցի վերաբերյալ:

Մագդալենա Գրոնոյի՝ Արցախ այցի և Մատենադարանում նրա արած հայտարարությունների առնչությամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բողոքի դիմում էր ուղղել նրան՝ ակնկալելով հստակ դիրքորոշում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, հայկական ինքնության և բռնի տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Գրոնոյի գրասենյակի պատասխանում նշվում է, որ դիվանագիտական այցը չի կարող դիտարկվել որպես ադրբեջանական պատումների լեգիտիմացում, և որ դիվանագետները տեղում հարցեր ու մտահոգություններ են ներկայացրել ադրբեջանական կողմին։

Նշենք, որ այս պատասխանը թեև ընդունում է խնդրի կարևորությունը, բայց չի անդրադառնում մեր կողմից բարձրացրած բոլոր հարցերին:
«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով։ Մենք հետևողական ենք լինելու, որ այդ հարցերը ստանան հստակ և միանշանակ պատասխաններ, այլ ոչ թե սահմանափակվեն դիվանագիտական ձևակերպումներով՝ մշակութային ժառանգության, հակամարտության լուծման և հաշտեցման անհրաժեշտության մասին։

ՀայաՔվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել