Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում մարզական ընտանիքների միջեւ թեժ պայքար է ընթանում

Սեպտեմբեր 09,2015 12:46

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այսօրվանից լայն թափ է ստանում: Երեկ Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա ժամանեցին նաեւ հաշմանդամ ունեցող 19 ընտանիքները եւ մրցույթի մասնակից ընտանիքների կազմն ամբողջացավ:

Մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանը երեկոյան հանդիպեց նրանց: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը մարզերի պատասխանատուներին եւ ընտանիքների անդամներին ծանոթացրեց մրցումների ժամանակացույցին, հատկապես առաջին անգամ մասնակցող ընտանիքներին ներկայացրեց մրցակարգը, գլխավոր մարզաբազայի ամբողջ տարածքում համակեցության կանոնները, լսեց հաշմանդամություն ունեցող մարզական ընտանիքների առաջարկները եւ տեղում լուծումներ տվեց բոլոր խնդիրներին: Խաչիկ Ասրյանը հաշմանդամություն ունեցող բոլոր ընտանիքներին ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից նվիրեց լիցքավորման քարտեր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից՝ համազգեստներ եւ Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ Անմոռուկով կրծքանշաններ եւ հովանոցներ:

Այսօր բոլոր մարզական ընտանիքները պայքարում են օրացույցով հաստատված մրցաձեւերում:

P9080723 P9080742

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930