Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ համբերությունը կհատնի. Առաքել սրբազանը զայրացավ Արման Սարոյանի պարտության մասին հարցից

Հոկտեմբեր 23,2026 17:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Ծաղկաձորում Ծաղկունյանց հրապարակի բացման արարողությանը ներկա էր Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց արդյոք համարում է ՀԱԵ դեմ պայքարը ձախողված: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի օրակարգին միացած արքեպիսկոպոսն ասաց, որ միշտ ծառայել է Եկեղեցուն ու շարունակելու է, հրաժարվելով պատասխանել եկեղեցու դեմ պայքարի ձախողման հարցին:

Մեր դիտարկումից, թե Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդն էլ դատարանում պարտվեց, Առաքել սրբազանը զայրացավ ու ասաց, որ իր համբերությունը անսպառ չի, կհատնի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել