Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանովը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանցիների դիրքերը պետք է ոչնչացվեն ու գրավվեն. «Իրատես de facto»

Սեպտեմբեր 11,2015 11:40

Ադրբեջանական ակտիվացումները սահմանին պարբերական բնույթ են կրում։ Վերջին օրերի նման սրացումներ եղել են նաև 1990-ականների ավարտին, մինչև 2002-2003 թվականները։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Սակայն, ըստ նրա, անցած 10-15 տարիների ընթացքում խոշոր տրամաչափի ականանետներ հակառակորդի կողմից չեն օգտագործվել:

Խոսելով Տավուշի մարզում պարբերաբար ստեղծվող լարված իրավիճակների մասին՝ Վովա Վարդանովը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանցիների դիրքերը պետք է ոչնչացվեն ու գրավվեն. «Գրավելու համար մենք ոչ մի պատժամիջոցի էլ չենք ենթարկվի, քանի որ դրանք գտնվում են այն ջրբաժանների վրա և այն հատվածներում, որտեղով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Շամշադինի, որոշակիորեն նաև Իջևանի հատվածներում հակառակորդը դիրքավորվել և որոշ առավելություններ է ձեռք բերել մեր նկատմամբ։ Այդ դիրքերի գրավումից ու ոչնչացումից հետո մեզ ագրեսոր համարել չեն կարող, քանի որ դրանք սահմանի վրա են։ Փաստորեն, մենք սահմանի վրա ենք փորձում կանգնել, անգամ մեկ մետր չենք պատրաստվում մտնելու Ադրբեջանի Հանրապետություն։ Ուստի արդարացված կլինի մեր գրոհը, քանի որ հակառակորդը սահմանի վրայից անընդհատ կրակի տակ է պահում խաղաղ բնակիչներին։ Իսկ մենք սահմանի վրա կանգնելու մեր իրավունքն ենք վերականգնում»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930