Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իտալական գործարար համաժողով Միլանում

Հոկտեմբեր 29,2015 18:33

Հոկտեմբերի 26-ին «Հայաստանի ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» ծրագրի շրջանակում Միլանում կայացավ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ-իտալական գործարար համաժողով: Այն կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ Իտալական առևտրի ազգային գործակալության (ICE), «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համագործակցությամբ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա ներկայացրեց Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները, անդրադարձավ ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Ելույթներով հանդես եկան Իտալական առևտրի ազգային գործակալության ձեռնարկությունների և հաստատությունների դեպարտամենտի տնօրեն Անիելլո Մուսելլան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը, Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Լետիցիա Տանկան և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:

Այնուհետև համաժողովի մասնակից հայկական ընկերությունների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ծրագրերը:

Համաժողովի ավարտին կայացան B2B հանդիպումներ հայ և իտալական ընկերությունների ներկայացուցիչների միջև:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031