Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գործողություններն անընդունելի են. Sputnik.az

Նոյեմբեր 01,2015 18:17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ հանդիպմանը անընդունելի է որակել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից այդ երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հրաժարվելը:

Sputnik.az-ը փոխանցել է, թե Ալիեւը նաեւ նշել է, որ Ադրբեջանը բանակցություններ է անցկացրել ԺՀՄԻԳ-ի հետ դիտորդների քանակի առնչությամբ, հարցրել է կազմակերպման  մեթոդոլոգիաների մասին եւ անհրաժե՞շտ է արդյոք այդքան շատ դիտորդներ ուղարկել երկիր:

«Նրանք մեզ պատասխանելու փոխարեն, ընդհանրապես հրաժարվեցին դիտորդներ ուղարկել»,- հայտարարել է Ալիեւը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30