Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլի քաղցկեղը չի տարածվել

Նոյեմբեր 10,2015 17:55

Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

ՍԱՊԾ–ն դեռ անցյալ տարի մոնիթորինգի արդյունքում Արագածոտնի մարզի Արագած համայնքում հայտնաբերել կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը՝ հողից և բույսից նմուշառում կատարելով և ուղարկելով այն լաբորատոր փորձաքննության: Հիվանդության տարածումը կանխարգելելու և օջախները վերացնելու նպատակով Ծառայության մասնագետները տեղում ֆերմերներին ու համայնքի ղեկավարին տվել էին մի շարք ցուցումներ: Ֆերմերներին տրամադրվել էին տեղեկատվական թերթիկներ և անհրաժեշտ խորհրդատվություն՝ մասնավորապես ցանքաշրջանառություն իրականացնելու և ստացված բերքը որպես տնկանյութ չօգտագործելու, ինչպես նաև խիստ վարակված պալարները նախապես փորված հորերում թաղելու վերաբերյալ: Հիմնական նախապայմանը, որը պետք էր պահպանել, նույն վայրում կրկին կարտոֆիլ չցանելն էր: Արագածին հարակից գյուղական համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքներով այդտեղ հիվանդությունը չէր գրանցվել:

Տեղեկացնենք, որ Ծառայությունն օրերս կրկին ուսումնասիրություններ է իրականացրել Ապարանի տարածաշրջանի համայնքներում և պարզել, որ այնտեղ չկա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդություն: Այս տարի Արագած համայնքի ֆերմերները հիմնականում հետևել են ՍԱՊԾ-ի խորհուրդներին և ստացել անհամեմատ լավ բերք:

Հարկ է նշել, որ քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ:

Հիվանդության մասին տեղեկություններին և կանխարգելման միջոցառումներին ծանոթացեք այստեղ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30