Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի շրջանակում հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու մասին

Նոյեմբեր 30,2015 15:47

Վերջերս հաճախակի են դարձել ՀՀ քաղաքացիների կողմից արվող հարցումները կապված վճարային քարտերի միջոցով ՀՀ կենտրոնական բանկում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթների հիման վրա բացված Հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հնարավորության մասին։

Հաշվի առնելով վերոհիշյալը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ում բացված ՀԿ-ների հաշվեհամարներին քաղաքացիների փոխանցումները վճարային քարտերի միջոցով ուղղակիորեն իրականացումը հնարավոր չէ։ Տվյալ հաշիվների համալրման առավել օպերատիվ և մատչելի եղանակ է հանդիսանում քաղաքացիների կողմից բանկային փոխանցման իրականացումը։

Միևնույն ժամանակ նշենք, որ ՀԿ-ները, բացելով հաշիվ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկում և տեղադրելով այդ բանկի կողմից տրամադրված համապատասխան ծրագրային մոդուլը իրենց պաշտոնական կայքում, կարող են ընդունել վճարումներ այդ հաշվին, այնուհետև այդ հաշվին կուտակված գումարները՝ նախապես որոշված ընթացակարգով, կփոխանցվեն ՀՀ կենտրոնական բանկում ՀԿ-ի համար բացված համապատասխան հատուկ հաշվին: Հարկ է նշել որ այս դեպքում` կախված ընթացակարգից, գործընթացը ավելի երկար կարող է տևել քան ուղղակի բանկային փոխանցումը:

Բացի վերոգրյալից, ՀՀ սուբյեկտների ՀՀ բանկային հաշիվների համալրումը / վճարումը քաղաքացիների կողմից հնարավոր է իրականացնել ստորև թվարկված հիմնական եղանակներով.

·    Ինտերնետի միջոցով

o  բանկերի կողմից առաջարկվող ինտերնետ բանկինգ ծառայության միջոցով,

o  ինտերնետի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների օգտագործման միջոցով

·    Բջջային հեռախոսի միջոցով

o  բանկերի կողմից առաջարկվող մոբայլ բանկինգ ծառայության միջոցով,

o  բջջային հավելվածի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների օգտագործման միջոցով:

ՀՀ ԿԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30