Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է հայկական հարցը Բրյուսելում

Դեկտեմբեր 11,2015 18:40

Եվրոպական ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) «Ժառանգություն» կուսակցության հատուկ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը երկու ելույթով հանդես եկավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովում, որը դեկտեմբերի 10-11-ը տեղի ունեցավ Բելգիայի մայրաքաղաքում:

Առաջին ելույթում ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատության, ինքնորոշման եւ ճանաչված ինքնիշխանության հայտը եւ քննադատություն՝ ուղղված Եվրոպային, մասնավորապես ԵԺԿ-ին, այն լույսի ներքո, որ հակառակ եվրոպական արժեքների եւ միջազգային սկզբունքների` երկու վնասակար, կեղծ բանաձեւերի նախագծեր են մտցվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) օրակարգ՝ լիագումար նիստից առաջ ընդունվելով համապատասխան հանձնաժողովների կողմից:

Խուրշուդյանի երկրորդ ելույթը, որքան էլ տարօրինակ է, վերաբերում էր նույն նպատակներին, բայց այս անգամ կապված արդեն իսկ ճանաչված Հայաստանի Հանրապետությանը: Բանախոսը ուշադրություն սեւեռեց, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վրա, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, մանրամասնորեն անդրադարձավ Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցական  անձնակազմի միջոցով համակարգված ընթացակարգային եւ բովանդակային կեղծիքին, որի արդյունքում կրկին գործ ունենք գողացված քվեարկության, այն է՝ Սահմանադրության, հայկական պետականության, նրա բոլոր քաղաքացիների դեմ ուղղված հրեշավոր հանցագործության հետ:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր պատվիրակի ելույթների տեքստերը կարող եք գտնել այս հղումներով.
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնել եւ այժմ էլ ղեկավարում է Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով 2013 թվականի նախագահական ընտրություններում հաղթեց Սերժ Սարգսյանին, բայց այդ հաղթանակը պաշտոնապես չգրանցվեց՝ Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հանցակցությամբ հայ ժողովրդի քվեները, իրավունքներն ու արժանապատվությունը գողանալու եւ յուրացնելու պատճառով:

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031