Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում գրոսմայստերական բալ է սահմանված

Հունվար 09,2016 16:58

Երեկ մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որը 6-րդ անգամ կազմակերպում է Հայաստանի շախմատի ակադեմիան:

Հուշամրցաշարն անցկացվում է երկու խմբով. շվեյցարական մրցակարգով մինչեւ 18 տարեկան պատանիների եւ աղջիկների միջեւ եւ շրջանային՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Ուկրաինայի 10 շախմատիստների մասնակցությամբ:

Ուժեղների պայքարում հանդես են գալիս գրոսմայստերներ Ալեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա), Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը (երկուսն էլ՝ Հայաստան), միջազգային վարպետներ Դավիթ Պառավյանը, Մաքսիմ Չիգաեւը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Ամին Տաբատաբայը (Իրան), Տիգրան Ս. Պետրոսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Շահինյանը, Հայկ Մարտիրոսյանը (բոլորն էլ՝ Հայաստան):

OLYMPUS DIGITAL CAMERA

Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ շրջանային մրցակարգով մրցաշարում սահմանված է գրոսմայստերական բալ. 6,0 միավոր՝ 9,0 հնարավորից: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ արդեն իսկ գրոսմայստերի կոչում կրող շախմատիստները նույնպես մասնակցում են այս մրցաշարին, Ն. Քալանթարյանը պատասխանեց. «Սա երիտասարդ գրոսմայստերների համար մրցափորձ է, պրակտիկ մարզավիճակ պահպանելու լավ հնարավորություն: Ապա, կազմակերպիչներն ընտրում եւ հրավիրում են երիտասարդ, ամբիցիոզ եւ հեռանկարային շախմատիստների»:

Երեկ մեկնարկային տուրում հաղթանակ են տարել միայն միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031