Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմն է Շիրազի դիմաքանդակի վրայի հոսանքալարը

Փետրվար 01,2016 17:00

Մաշտոցի պողոտայի վրա է գտնվում այն շենքը, որտեղ ապրել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը: Շենքի պատին ամրացված է հուշաքանդակ:
Արդեն մի քանի օր է, ինչ հուշաքանդակի վրա է հայտնվել նկարում պատկերված հոսանքալարը, որի մի մասն էլ գտնվում է փողոցում:

Որեւէ մեկը հանձն չի առնում, թե ում լարն է, արդյոք վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Շենքի բնակիչներից մի քանիսը հոգի մեր նկարելու պահին մոտեցան եւ ասացին, որ դիմել են անգամ 911: Եկել են, սակայն լարը դեռ կա, ու հայտնի չէ, թե դեռ ինչքան է կախված մնալու բանաստեղծի հուշաքանդակից:

Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Շենքի բնակիչներից մի քանիսը հոգի ??????

  2. Ռուզան says:

    Ուրախությամբ հայտնեմ, որ հոսանքալարը հանվել է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29