Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Քիզ նման, քիզ նման, ո՞վ կա Ադրբեջանի նման»

Փետրվար 02,2016 13:51

«Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս այդ կարգի հայտարարություններ է անում: Մի կողմից նոր բան չկա, մյուս կողմից փաստորեն ընդունում են, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իր կեցվածքով չի վայելում եռանախահագող երկրների եւ միջազգային հանրության աջակցությունը»,- Ալիեւի վերջին հայտարարության վերաբերյալ Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի իրավական նորմերի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նա հերթական անգամ Հայաստանին մեղադրել էր «ադրբեջանական հողերի 20 տոկոսն օկուպացնելու» մեջ:

Նա նշեց, որ Ադրբեջանն այս անգամ, իրենք ուղղակի դատապարտում են եռանախագահող երկրներին իսլամաֆոբիայի մեջ: «Նրանք ասում են նաեւ, որ Ադրբեջանն ամենահանդուրժողական, տոլերանտ, բազմամշակութային երկիրն է, որը կարող է օրինակ ծառայել աշխարհին: Ասում են, որ ցավոք Ադրբեջանը միակն է: Քիզ նման, քիզ նման, ո՞վ կա Ադրբեջանի նման»,- պատասխանեց Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նախարարի՝ Ադրբեջանը մենակ է, որովհետեւ իրենց պատկերացրածը, ոչ ոք չի կարող կիսել. «Իրենց թվում է, թե եթե շոուներ, կոնֆերանսներ կազմակերպեն իրենց երկրում, ավելի գեղեցիկ գույներով պատկեր կստեղծեն Ադրբեջանի վերաբերյալ: Ինչի՞ մասին է սա: Նրանք Հայաստանին են մեղադրում եմ, որ միջազգային կառույցները մարդու իրավունքների հարցով քննադատում են իրենց»:

Մեր հարցին, թե նմանատիպ հայտարարությունները կարո՞ղ են ազդել բանակցային գործընթացի վրա, ԱԳ նախարարը պատասխանեց. «Ադրբեջանն անադեկվատ մոտեցումներ ունի եւ դրանք կան նաեւ բանակցային գործընթացում: Այդ անադեկվատ վիճակն ազդում է նաեւ բանակցային գործընթացի վրա»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29