Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար

Փետրվար 11,2016 12:57

Գեոթիմ ՓԲԸ 100% բաժնետեր Լիդիան ինթերնեյշնլ լիմիթիդը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես հայտարարել էր Ընկերությունը 2015թ. դեկտեմբերի 1-ին:
IFC-ի մասնակցությունը կարող է ներառել Orion Mine Finance (Orion) և Resource Capital Fund VI L.P (RCF) ի կողմից Ընկերության 80 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնետոմսերի ուղղակի վաճառքի և 25 միլիոն ԱՄՆ դոլար բաժնետոմսերի հանրային վաճառքի առաջարկության նկատմամբ իր նախապատվության իրավունքի ամբողջական կամ մասնակի իրականացում, ինչպես նաև Orion-ի և RCF-ի կողմից իրականացվող սթրիմինգի, վարկավորման և գերածախսի ֆինանսավորման մեջ մասնակցություն:
IFC-ն Ընկերության բաժնետեր է 2007 թ-ից և այս պահին տնօրինում է ընկերության թողարկված բաժնետոմսերի մոտ 7.9%:

«IFC-ն կարևոր բաժնետեր է Լիդիանի համար և երկար տարիներ եղել է Ընկերության արժեքավոր գործընկերը: IFC-ն բարձր հեղինակություն ունեցող ներդրող է, որը հայտնի է իր կողմից ֆինանսավորվող ծրագրերի բնապահպանական և սոցիալական բարձրակարգ կառավարման մեջ մեծ ներդրմամբ: Ուրախ ենք, որ IFC-ն, Orion-ի և RCF-ի հետ միասին տրամադրելու են ֆինանսական և այլ աջակցություն Ընկերությանը Ամուլսարի ծրագրի զարգացման համար »,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը:

IFC-ի առաջարկած ներդրումը կարող է իրականացվել որոշակի պայմաններով, այդ թվում՝ IFC-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատումից հետո՝ տեղեկատվության հրապարակումից հետո նախատեսված 60 օրյա ժամկետում և որոշակի համաձայնությունների իրագործումից հետո: Բոլոր պայմանների կատարման դեպքում գործարքի ավարտը նախատեսվում է 2016 թ. հունիսի վերջին:

Գեոթիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29