Լրահոս
Օրվա լրահոսը

Ավակով. Սահակաշվիլին ինձ առաջարկում էր վարչապետ դառնալ. Lenta.ru

Փետրվար 13,2016 11:05

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին 2015թ. դեկտեմբերին իրենց հանրային վեճից մի քանի օր առաջ իրեն առաջարկել էր գլխավորել կառավարությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Ավակովն ասել է  «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում:

«Սահակաշվիլին մի քանի օր այն բանից առաջ, երբ ինձ հանրային անվանեց գող և բռիության համար արժանացավ ջրով լի բաժակի, նստած էր իմ գրասենյակում և առաջարկում էր. արի պայմանավորվենք, արի դու դարձիր վարչապետ, իսկ ես առաջին փոխվարչապետ»,- պատմել է Ավակովը:

Ավակովը հավելել է, որ վարչապետի պաշտոնում որպես այլընտրանքային թեկնածու Սահակաշվիլին առաջարկել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովին:

Հիշեցնենք, անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի Ազգային խորհրդի նիստին վեճ բռնկվեց Ավակովի և Սահակաշվիլին միջև: Նրանք միմյանց մեղադրեցին կոռուպցիայի մեջ և անպատվեցին: Վեճի ընթացքում Ավակովը Սահակաշվիլիի վրա նետեց ջրով լի բաժակ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29