Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Սիրիայի հարցով. Lenta.ru

Փետրվար 23,2016 10:48

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները մի քանի օր բանակցություններ են վարել Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ: Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի, հետո՝ Կատարի էմիրի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Եղել է ոչ հանրային խորհրդակցությունների մի քանի փուլ: Մոսկվայում շատ բարձր են գնահատում մեր (ռուս և ամերիկացի-խմբ.) փորձագետների փոխհամագործակցության մակարդակը, որը թույլ է տվել երկու երկրների նախագահներին համակարգված համատեղ հայտարարություն անել»,- ասել է Պեսկովը:

Այն հարցին, թե արդյոք կարելի է դրանով փաստել Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այժմ Մոսկվայի և Վաշինգտոնի հիմնական խնդիրն է դադարեցնել արյունահեղությունը և շարունակել պայքարն ահաբեկիչների դեմ:

Պուտինի խոսնակն ավելացրել է, որ Ռուսաստանը շարունակում է խորհրդակցությունները բոլոր շահագրգիռ կողմերի, և առաջին հերթին՝ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ՝ «կարծիքներ փոխանակելու և դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ»:

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Մոսկվան մշտապես կապ է պահպանում նաև Սիրիայի ղեկավարության հետ: «Ռուսաստանն անհրաժեշտ աշխատանք է տանում Դամասկոսի հետ: Եվ ակնկալում է, որ նույն բանն անում է նաև ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել փետրվարի 27-ից Սիրիայում կրակը դադարեցնելու վերաբերյալ:

«Հենց նոր տեղի ունեցավ հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի նախաձեռնությունը ռուսական կողմինն էր, բայց շահագրգռվածությունը, անկասկած, փոխադարձ էր: Զրույցի ընթացքում հավանության են արժանացել Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայում աջակցության միջազգային խմբի համատեղ հայտարարությունները երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասել էր Պուտինը: Նրա խոսքով ձեռք բերված պայմանավորվածությունները «իրական քայլ են արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29