Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի անձնագրայինի ամբողջ աշխատակազմը հեռացվել է աշխատանքից. «Ազատություն» ռադիոկայան

Մարտ 02,2016 12:31 Share

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետն ու ամբողջ աշխատակազմը հեռացվել են աշխատանքից։

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ոստիկանությունում մշտապես բարեփոխումներ են ընթանում և այդ բարեփոխումների ընթացքում մշտապես լինում են ազատումներ և նշանակումներ։ «Կատարվածը պետք է դիտել բարեփոխումների շրջանակում», – ասաց Ահարոնյանը։

 

Հասմիկ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել