Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային կայունությանն ուղղված հայ-ռուսական վերլուծական աշխատանքն ավելի մեծ պահանջ ունի. Յուրի Նավոյան

Մարտ 02,2016 17:43

Փետրվարի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ստեղծման 24-ամյակին: Ինստիտուտին շնորհավորելու էին եկել ՌԴ նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, Պետական Դումայի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ինստիտուտի գործունեության մասին տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի ամփոփիչ զեկույցից հետո ելույթներ ունեցան ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը և ՌԴ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ Վալերի Նազարենկոն: Նրանք նշեցին ինստիտուտի վերլուծական գործունեության օգտակարության բարձր աստիճանը ՌԴ նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի աշխատանքների համար, ինչպես նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի անունից ինստիտուտի մի շարք աշխատակիցների պարգևատրեցին պատվո նշաններով և շնորհակալագրերով:

Ապա ելույթ ունեցավ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ով անդրադարձավ ինստիտուտի հետ համատեղ ծրագրերին, որոնք միտված են շարք գործընթացների տեղեկատվական-վերլուծական ապահովմանը և Հայաստանի գիտա-վերլուծական հաստատությունների հետ համագործակցության հաստատմանը:

Յուրի Նավոյանը ընդգծեց, որ տարածաշրջանային կայունությանն ուղղված հայ-ռուսական վերլուծական աշխատանքն ավելի մեծ պահանջ ունի և ստեղծված են դա զարգացնելու անհրաժեշտ հիմքերը:

Navoyan_2

Ի նշան արդյունավետ համագործակցության, նա ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովին և «Հայաստան, խաչը Արարատի վրա» վավերագրական ֆիլմի ստեղծագործական կազմին (Մ. Շիրյաև, Ա. Լուպինով, Կ. Տասից, Ա. Գալիյա) պարգևատրվեց «Ռուս-հայկական համագործակցության» պատվոգրերով:

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հիմնադիրը ՌԴ նախագահն է: Ինստիտուտի և «Ռուս-հայկական համագործակցության» երկարատև գործընկերության արդյունքում իրականացվել են երկկողմանի հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին նվիրված բազմաթիվ քննարկումներ, գիտաժողովներ, հրատարակություններ և շնորհանդեսներ: Դրանց թվում են նաև «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» միջազգային գիտաժողովը Մոսկվայում 2012 թ. մարտին, Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադարձ Ռուսաստան: Երրորդ ճանապարհ կամ հուսահատության փակվողներ» գրքի հայերեն հրատարակության իրականացումն ու շնորհանդեսը Երևանում 2014 թ., «Հայաստան, խաչը Արարատի վրա» վավերագրական ֆիլմի ստեղծումը 2015 թ: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ համագործակցություն է հաստատվել Հայաստանի գիտական, ուսումնական և վերլուծական առաջատար հաստատությունների և Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի միջև:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031