Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Ելցինը  նախընտրում է մոդելներին

Մարտ 12,2016 20:22

Բորիս Ելցին-կրտսերի բախտը կանանց հարցում ավելի շատ է բերել, քան պապինը՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինինը:  Նախագահի 35-ամյա թոռանը Ռուսաստանում սրտակեր են անվանում, նա գեղեցկուհի ընկերուհիներին փոխում է ինչպես ձեռնոցները: Կրտսեր Ելցինը հակում ունի հատկապես գեղեցկուհի մոդելների հանդեպ: Նրա վերջին ընկերուհին 26-ամյա սերբ սուպերմոդել Թամարա Լազիչն էր, որին հավանել էր անգամ Բորյայի ագրեսիվ տատիկը: Բորիս Ելցինը Թամարային որպես հարսնացու էր ներկայացրել  իր բոլոր հարազատներին ու մտերիմներին:

13 (6)

Նրանց սիրավեպը, սակայն, երկուսուկես տարի ձգվելուց հետո happy end-ով չավարտվեց: Օրերս զույգը բաժանվել է: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ելցինի ընտանիքը ափսոսում է այս բաժանման համար, իսկ ամենաշատը տխրել է Բորյայի կրտսեր քույրը՝ Մարինան: Ինչ վերաբերում է Թամարային, նա շարունակում է զարդարել գովազդային վահանակներն ու զանազան ամսագրերի շապիկները՝ իր գեղեցիկ մարմնով: Ասում են, որ հասցրել է նաեւ մեկ այլ սրտակերի գտնել:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ըստ scandaly.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031