Վլադիմիր Պուտինը երգիչ Միխայիլ Շուֆուտինսկուն շնորհեց Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում: Պետական մրցանակներ շնորհելու մասին հրամանագիրը լայն շրջանակի անձանց պաշտոնապես հրապարակվել էր սեպտեմբերի 5-ին, սակայն Պուտինը այն ստորագրել էր սեպտեմբերի 3-ին:
Միխայիլ Շուֆուտինսկին խորհրդային և ռուսական էստրադային երգիչ է, մասնագիտացած է շանսոնի մեջ և երաժշտական պրոդյուսեր։ Նա մեծացել է Մոսկվայում և սովորել երաժշտական քոլեջում՝ Ալլա Պուգաչովայի մոտ։ Աշխատել է տարբեր անսամբլներում, ապա՝ Մագադանի ռեստորաններում, եղել է «Լեյսյա, Պեսնյա» վոկալ-գործիքային անսամբլի ղեկավարը։ 1981 թվականին նա մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ կառուցեց իր կարիերան որպես հայտնի շանսոնյե։ 2003 թվականին նա վերադարձել է Ռուսաստան։ Նա բազմիցս արժանացել է ռուսական «Տարվա շանսոն» մրցանակին։
Շուֆուտինսկու ամենահայտնի երգը «Սեպտեմբերի երեքը» երգն է, որն առաջին անգամ կատարվել է 1993 թվականին: Երաժշտությունը գրել է Իգոր Կրուտոյը, իսկ խոսքերը՝ Իգոր Նիկոլաևը:


















































