Լրահոս
Օրվա լրահոսը

Իզուր թող չվիճեն, բոլորին կբավականացնի. «Ժամանակ»

Մարտ 15,2016 10:56 Share

Կուսակցություն ստեղծելու մասին հայտարարած նախկին արտգործնախարար, ԲՀԿ նախկին անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին հարցերին՝ հայտարարել էր, որ Քոչարյանի հետ կուսակցությունը կապ չունի, սակայն ինքն աշխատել է նրա հետ, աշխատանքը եղել է արդյունավետ և ընդհանրապես կողմ չէ սևացնելուն, քանի որ այսօրվա տնտեսական վիճակի համեմատ իրավիճակը այն ժամանակ եղել է շատ բարվոք:

Սրան պատասխանել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ Օսկանյանը թող չմոռանա, որ այդ ժամանակ իշխանական մեծամասնությունը ևս եղել է ՀՀԿ-ինն ու ՀՀԿ-ական է եղել վարչապետը: Շարմազանովն ասել է, որ թե՛ դրականի, թե՛ բացասականի համար պատասխանատուն ՀՀԿ-ն է:

Իսկապես հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում, նույնիսկ զավեշտալի՝ կարելի է ասել, եթե, իհարկե, խոսքը չվերաբերեր պետության ճակատագրին: Խնդիրն այն է, որ երևի թե միայն Հայաստանի պես երկրում երկու քաղաքական գործիչներ կամ ուժեր կարող են բանավիճել, ըստ էության, պետական հանցագործության համար պատասխանատվություն ստանձնելու համար:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031