Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատումներ

Մարտ 15,2016 16:42

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին նախատեսված են ջրամատակարարման հետևյալ ընդհատումները:

1. Ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Ղարիբջանյան, Նիզամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-ից-15, Մանթաշյան փող. 52-ից-90, Մանանդյան փող. 1-ից-22, Չեխովի փող. 1-ից-21 համարների ջրամատակարարումը:

2. Ժամը 10.00-15.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան- Առինջի 1-ին միկրոշրջանի ջրամատակարարումը:

3. Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը:

4. Ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի` Նուբարաշենի 9, 11, 16, 18, 20 փողոցների, Ա, Բ, Գ, Դ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031