Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային և պլանային ջրանջատումներ Երևանի մի շարք վարչական շրջաններում

Սեպտեմբեր 05,2016 15:04

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

1.Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 6-ին`

• ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Աէրացիա թաղամասի, Շիրակի փող. 39ա-ից-45 համարների ջրամատակարարումը:

• Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աղասու փողոցի, Ֆանարջյան փող. 1-ից-46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռ 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, «Կոկա-Կոլա» գործարանի, Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:

2.Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 7-ին`

• Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

• ժամը 09.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենցի, Բրյուսովի թաղամասերի, 14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ Նովայի փող. 4-ից-8 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 «Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930