Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարի պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մարտ 23,2016 18:00

Մարտի 23-ին, ժամը 04.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-13 ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 4-րդ կմ-ին՝ Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 SF 796 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. վերջինից տեղի է ունեցել արտահոսք: Ավտոմեքենայի վարորդը՝ 1997 թ. ծնված Ա. Հ.-ը, և ուղևոր՝ 1993 թ. ծնված Ս. Բ.-ը տեղում մահացել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1995 թ. ծնված Լ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

 

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031