Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին ԱՄՆ-ում դիմավորել են բողոքի ցույցով (տեսանյութ)

Մարտ 30,2016 12:19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ միասին, Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։

Չնայած թուրքական լրատվամիջոցները նշում են, որ օդանավակայանից ժամանելով St. Regis հյուրանոց, որտեղ հանգրվանելու է Էրդողանը, նախագահին դիմավորել և ողջունել են ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, Էրդողանի ժամանումը չի անցել առանց միջադեպերի։

Էրդողանին դիմավորելու և ողջունելու եկած ԱՄՆ թուրքական համայնքի ներկայացուցիչներից բացի՝ Թուրքիայի նախագահին տեսնելու և իրենց բողոքը արտահայտելու համար հյուրանոցի մոտ էին եկել մարդիկ, որոնց կազմակերպած բողոքի ցույցն ակտիվորեն խոչընդոտում էին Էրդողանի անվտանգությունը ապահովող ծառայության աշխատակիցները։

Երբ բողոքի մասնակիցները բղավում էին «Մարդասպան Էրդողան», նախագահի անվտանգության համար պատասխանատու մարդիկ անիմաստ հնչյուններ էին բղավում, որպեսզի խլացնեն բողոքի ակցիա իրականացնողների ձայները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031