Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն այցելել է զինված ուժերի ստորաբաժանումներ

Մարտ 30,2016 20:20

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցելության նպատակը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալը և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելն էր։

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է հակաօդային պաշտպանության և ավիացիոն զորամասերում, թիկունքային ստորաբաժանումներում, թռիչքաուսումնական կենտրոնում, զորամասերի հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, թիկունքային և սպառազինության ապահովման արդյունավետության բարձրացման հարցերը և առաջիկա հիմնական անելիքները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես` ռազմական նշանակության մի շարք օբյեկտների բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը: Հրամկազմի ներկայացուցիչներին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:

Շրջայցի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել են արժեքավոր նվերներով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031