Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցները բացահայտել են Ալիևի օֆշորային ունեցվածքը, ICIJ

Ապրիլ 04,2016 11:05

Լրագրողական հետաքննությունների միջազգային կազմակերպությունը (ICIJ), մի շարք փաստաթղթերի արտահոսքի հիման վրա զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել պետությունների նախկին և ներկա առաջնորդներին, որոնք առնչվել կամ առնչվում են օֆշորային սկանդալների հետ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության հրապարակած զեկույցում։

Հրապարակված զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի բարեկամները օգտագործել են Պանամայում գրանցված տարատեսակ հիմնադրամներ և կազմակերպություններ, որպեսզի թաքցնեն ոսկու հայթայթման և Լոնդոնի անշարժ գույքի ոլորտում իրենց բաժնեմասերը։

Լրագրողական հետաքննությունների միջազգային կազմակերպության տրամադրության տակ են հայտնվել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը։ Այս կազմակերպությունը կասկածվում է նմանատիպ գործարքներ իրականացնելու համար մի շարք ենթակառուցվածքներ ստեղծելու գործով։

Փաստաթղթերի համաձայն՝ 2003թ. Իլհամ Ալիևն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան, ձեռք են բերել բրիտանական Rosamund International LTD ընկերությունը։ Փաստաթղթերում ընկերության նախագահի պաշտոնում նշված է Իլհամ Ալիև անունը։ 2003թ. Ալիևը դեռևս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր էր, իսկ նույն թվականի հոկտեմբերին ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ։ ICIJ-ի տվյալներով, այդ ընկերությունը իրավաբանական կարգավիճակ է ունեցել մինչև 2004թ.։

Հրապարակված մեկ այլ տվյալի համաձայն՝ 2008թ. Իլհամի աղջիկները՝ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան ձեռք են բերել Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները։ Գործարքները իրականացվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի վերընտրվելուց երկու ամիս անց։

ICIJ-ի հրապարակած տեղեկություններում չի նշվում, թե կոնկրետ ինչ գործունեությամբ են զբաղվել այս ընկերությունները, բայց կասկածից վեր է, որ Ալիևների ընտանիքը հսկայական ունեցվածք է կուտակել սրանց միջոցով և ջանքեր է գործադրել, որպեսզի հասարակությանը հայտնի չդառնան այդ փաստերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930