Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի ԱԳՆ. Մինսկը պատրաստ է նպաստել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը. «ՏԱՍՍ»

Ապրիլ 04,2016 17:46

Բելառուսի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Միրոնչիկը իր հայտարարության ընթացքում նշել է նաև, որ Բելառուսը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բելառուսը մշտապես պատրաստ է համագործակցել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները փնտրելիս։ Ռազմական որոշման, կամ ռազմական օգնության մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե Բելառուսը ռազմական օգնություն է ցուցաբերել հակամարտության կողմերից մեկին. «Ինչ վերաբերվում է որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններին, թե Բելառուսը ռազմական օգնություն է ցուցաբերել կողմերից մեկին, կարող եմ ասել, որ դրանք ամբողջովին ասեկոսեներ են, որոնք չունեն որևէ հիմք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930