Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած «Զինվորիս հետ» դրամահավաքի արդյունքը՝ 12.069.500 մլն դրամ

Ապրիլ 12,2016 16:07

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում, զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5.210.000 (հինգ միլլիոն երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
«Զինվորիս հետ» նախագծին են միացել նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հետևյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները.

– Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
– Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,
– Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն,
– Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոն,
– Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն,
– Համազգային թատրոն,
– Հայաստանի ազգային կինոկենտրոն,
– Կամերային երաժշտության ազգային կենտրոն,
– Հայաստանի պետական ֆիլհարմոնիա,
– Հայաստանի պարի պետական համույթ,
– Խամաճիկների պետական թատրոն,
– Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլ,
– Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ,
– Հայաստանի ազգային պատկերասրահ,
– Հայաստանի պատմության թանգարան,
– Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն,
– Հայաստանի ազգային գրադարան:

Վերջիններիս կողմից հանգանակված գումարը կազմում է 6.859.500 (վեց միլլիոն ութ հարյուր հիսուն ինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Ընդհանուր՝ 12.069.500 (տասներկու միլլիոն վաթսուն ինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է:

 

 

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930