Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին. artsakhpress.am

Ապրիլ 13,2016 13:27

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշել է ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:

Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930