Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ

Ապրիլ 16,2016 14:06

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան բակի ուղղությամբ նռնակա նետվելու մասին ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել քննչական ու այլ  անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ։ Պարզվել է ավտոմեքենայի մակնիշն ու գույնը։ Ներկայումս օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մոսես says:

    Եղածն ինչ է, ինչու՜ են պագոնավորների լրիվ դաստեն իրար խառնել: Ոնց կլինի՜, մի հանաքչի խաղալիք է գցել քոչի բոստանը! Բայց, երեւի իրենք գիտեն թե ինչ պետական նշանակության դավադրություններ պիտի բացահայտեն դրա տակ ու ում պիտի հավաքեն: Պարլամենտի գնդակահարությունը, 10 – անզեն մարդու սպանությունը, տո հենց այս օրերի ցավոտ կորուստներն ու ապագա վտանգը դրա դեմ հեչ բան են սրանց համար: ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՔ!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930