Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Ապացույցները ներկայացվելու են միջազգային հանրությանը

Ապրիլ 16,2016 17:49

Լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտպանության նախարարությունը ներկայացնելո՞ւ է իր ձեռք բերած ապացույցները դիվանագիտական ասպարեզներում:

Նախարարը պատասխանեց, որ իրենք եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավարությունը համապատասխան վերլուծություն են կատարել եւ այդ շրջանակում նշել են առկա բոլոր խնդիրները. «Իրադրությունն է գնահատվել, նշվել են ե՛ւ դրական կողմերը, ե՛ւ թույլ կողմերը: Առաջնայինն այն է, որ մենք կարողանանք ապացուցենք, որ այդ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ բազմաթիվ ապացույցներ կան, այդ թվում նաեւ ոչնչացված ուղղաթիռի անձնակազմի մոտ առկա ապացույցները, որոնք ապացուցում են, որ նրանք մեծ  նպատակներ են  ունեցել. «Այդ ամենը ներկայացվելու է միջազգային հանրությանը: Իհարկե՛, նաեւ իրավական առումով մարդասիրական առումով այն բոլոր խոշտանգումների հետ միասին, որոնք որ իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կամ միգուցե նաեւ վարձկանների կողմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930