Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2015թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Ապրիլ 19,2016 14:19

Սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

Հաշվետու տարում բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է` 210 հոդված, որից 117-ը՝ արտասահմանում, 132 թեզիս, 2 մենագրություն, 1 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 4 արտոնագիր:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 11 ակադեմիկոս, 14 թղթակից անդամ և 30 արտասահմանյան անդամ:

Ժողովի ընթացքում 2015թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Նա մասնավորապես ասաց. «Հունվարից գործող նոր գիտական կառույցը՝ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանց-Երեւան կենտրոնն Ազգային ժողովի որոշմամբ ստացել է միջազգային կազմակերպության պարգավիճակ (ICRANet-Հայաստան) եւ իրականացնում է հետազոտություններ տեսական, աստղամասնիկային ու բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառում»:

Ներկայացվեցին հետեւյալ գիտական զեկուցումները՝

·         «Բլոխի վիճակները լույսի ծակոտկեն մետաղով անցման ժամանակ», զեկուցող՝ ֆ.-մ. գ.դ. ժ.Ս.Գևորգյան

·         «Տարրական մասնիկների օպտիկա», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ռ. Մկրտչյան

·         «Էպիտաքսիալ գրաֆենի նանոքիմիա և սիլիցիումի կարբիդի մակերևույթներն ու բաժանման սահմանները», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Պատրիկ Սուքիասյան (Ֆրանսիա)

·         «Ածխածնային կառուցվածքներում մետաղական նանոմասնիկների ստացումը և կիրառության ոլորտները», զեկուցող՝ ֆ.-մ.գ.թ. Ա.Ս. Մանուկյան

·         «Բյուրականի Շմիդտի դասի արդիականացված դիտակով ստացված առաջին գիտական արդյունքները»,  զեկուցող՝ ֆ.-մ.գ.թ. Տ.Հ. Մովսիսյան:

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, «Գալակտիկա» ՓԲԸ-ն և ICRANet-Հայաստան կենտրոնը:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

19.04.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930