Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցրաշենցի.«Վարչապետը գործարանի ղեկավարությանը հրահանգել է վճարել խաղողի պարտքերը» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2016 16:10

Արդեն տեղեկացրել էինք , որ այսօր կառավարության շենքի մոտ Արարատի մարզի Քաղցրաշեն եւ հարակից մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ցույց էին անում. Նրանք պահանջում են մթերված խաղողի գումարները, որոնք Քաղցրաշենի եւ Պռոշյանի գործարանները չեն վճարում:

Մանրամասն՝ տեսանյութում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է մի խումբ քաղցրաշենցիների:

Aravot.am-ի հետ զրույցում քաղցրաշենցի Հարություն Ավետիսյանն ասաց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, նա վստահեցրել է, որ գործարանների ղեկավարությանը հրահանգել է վճարել գյուղացիների պարտքերը, ուստի գյուղացիները հիմա վերադառնում են գյուղ, հույսով, որ կստանան այդ գումարները:

cuyc_xaxoxagorc-2

Նշենք, որ արդեն 8-րդ ամիսն է, ինչ գյուղացիները չեն ստանում մթերված բերքի գումարները,մինչդեռ նրանք բանկերից վարկեր են վերցրել եւ չեն կարողանում վարկային պարտավորությունները կատարել:

Գյուղացիներին Քաղցրաշենի գործարանի ղեկավարն ասել էր՝ «Ինձ կառավարությունը ստիպել է մթերեմ խաղողը, հիմա թող իմ կողքը կանգնեն, որ կարողանամ պարտքերը վճարեմ»:

Գյուղացիներից մեկի պատմելով՝ «Գալիս են մեզանից լույսի, գազի փող են ուզում, բանկն ա իրա փողն ուզում, որտեղի՞ց տամ, իմ փողը տվե՞լ են, որ ես տամ»: Քաղցրաշենցիներից մեկն էլ ասաց՝ «Երեք անչափահաս երեխա ունեմ, սոված են, փող չկա»:

Մեկ այլ գյուղացի էլ ասաց. «Գյուղնախարարությունն ինչի՞ համար է. գալիս են ասում են՝ ծխեցրու, լավ ջրի: Գյուղացիներն էդ ամեն ինչը լավ գիտեն: Մեր կանալով 9 կուբամետր ջուր ա գալիս, 30 հեկտար ա ջրվում, բա մնացա՞ծը»:

Գյուղացիները մեզ ցույց էին տալիս բանկային կտրոններն ու ասում՝ թե որքան պարտավորություններ ունեն, մինչդեռ գյուղացիների մթերած բերքի պարտքը մի քանի հարյուր հազար դրամից մինչեւ միլիոններ է հասնում:

«3 միլիոն դրամ ես իմ այգու վրա ծախսել եմ, հիմա հույս չունեմ, որ այդ խաղողը կընդունե՞ն, թե՝ ոչ, որովհետեւ, որ գալիս ենք սենց խոսում ենք, ընդեղ էլ ընկնում ենք սեւ ցուցակ, ընդեղ էլ ընդեղ են նեղում, հիմա չգիտենք՝ մշակե՞նք, թե՝ ոչ: Ասեք՝ որտեղ թողնենք՝ փախնենք: Գյուղացիներն արդեն քանդում են իրենց այգիները»:

cuyc_xaxoxagorc-3 cuyc_xaxoxagorc-4

Վրդովված գյուղացիներն ասում էին՝ ամբողջ գյուղերում սով է, ոչ մեկի պետքը չէ:

«Գալիս են արդեն գյուղեր, ոստիկան են ուղարկում, տներն են մտնում, վախեցնում են՝ մի գնացեք, մի հավաքվեք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930