Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է Շվեյցարիայի մամուլի ակումբի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին

Ապրիլ 21,2016 19:50

Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևի Շվեյցարական մամուլի ակումբում «Լեռնային Ղարաբաղ․ լարվածության ուժգնացում Ադրբեջանի հետ» վերնագրով կազմակերպված քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմիցսանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներին:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հավանական պատճառները, ընթացքը և նրանց հետևանքները։ Նա ընդգծել է բանակցայինսեղանի շուրջ Արցախի վերադարձի կարևորությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նշանակությունը:

ԼՂՀ ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

Միջոցառմանը մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, փորձագետներ, լրագրողներ, շվեյցարահայ համայնքի անդամներ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930