Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշևիչ. Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի զինվորականների միջև շփումները

Ապրիլ 27,2016 17:41

Ըստ  «Ազատություն» ռադիոկայանի,  ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի զինվորականների միջև շփումները, սակայն բարձր մակարդակով հանդիպման մասին չի խոսվում:

«Առայժմ չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին․ այստեղ հարկավոր է հաշվի առնել հակամարտության գոտում լարվածության աճը: Այդ լարվածությունը էականորեն հետ շպրտեց կողմերի միջև ուղղակի երկխոսության գործընթացը», – ՏԱՍՍ -ի փոխանցմամբ, ասել է նա՝ հավելելով. – «Այդուհանդերձ Ռուսաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել առճակատումը։ Առավել հավանական է, որ խոսվի զինվորականների միջև շփումները շարունակելու մասին»:

Նա նաև փոխանցել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, Վիեննայում հանդես կգան Ղարաբաղի իրավիճակի մասին զեկույցով և կներկայացնեն իրենց հետագա գործողությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930