Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա է նվիրաբերել Արցախի կարիքների համար

Մայիս 05,2016 17:15

Ֆրանսահայերի հաջորդ օգնությունն անհրաժեշտ դեղորայքի ներմուծումն է

Երեւան, 5 մայիսի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը շտապօգնության երկու մեքենա /Ուազ/ է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությանը:

«Ֆրանսահայ համայնքը պատրաստ է նեցուկ լինել Արցախին, եւ այդ նպատակով որոշել ենք հոգալ երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները: Այս պահին աշխատանքներ ենք տանում մեծ քանակով անհրաժեշտ դեղորայք Արցախ ներմուծելու ուղղությամբ: Նախատեսում ենք նաեւ վերականգնել վնասված ենթակառուցվածքները»,- նշում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն օրերս աշխատանքային այցով եղել են Արցախում՝ ծանոթանալու երկրի առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներին: Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ վարչապետի հետ:
Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ըստ որի 100 000 եվրո է հատկացնում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ծանր իրավիճակում հայտնված բնակչության կարիքներին:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031