Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը նաեւ DJ էր

Մայիս 06,2016 14:15

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը օրերս  Ֆինլանդիայում ներկայացրել է իր բարեգործական Teenage Wasteland – 16 Early Fave Raves Of The President ալբոմը եւ հանդես եկել որպես DJ: Հարմարավետության նկատառումներով ալբոմի շնորհանդեսը տեղափոխվել էր  ընդարձակ ակումբներից մեկը՝ Kaiku, որտեղ նախագահը կոչ է արել՝ «Խնդրում եմ, պարեք, ինչպես էստոնացիներ»:

Համերգի ավարտին Իլվեսը նաեւ ինքնագիր է բաժանել, որի համար մեծ հերթ է գոյացել: Չնայած անձրեւոտ եղանակին, միջոցառման մասնակիցների թիվը շատ մեծ է եղել, նախագահն էլ ներկայացրել է իր սիրելի ռոք հիթերը՝ այդ թվում՝ Դեւիդ Բոուի, The Beach Boys-ի, The Who, Ramones-ի, New York Dolls-ի: Նախագահի հետ հանդես է եկել նաեւ ֆինն անվանի երաժիշտ Սամի Յաֆֆան: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, համերգի ողջ հասույթը կուղղվի հիվանդ երեխաների հիմնադրամին:

 

«Առավոտ» օրաթերթ
05.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031