Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է մանկական ուղեղային կաթվածով երեխաների վերականգնողական թերապիան

Մայիս 06,2016 14:15

ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսական օգնություն է տրամադրել մանկական ուղեղային կաթվածով երեխաներին, որոնք գտնվում են «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության հովանավորության ներքո: Դրա շնորհիվ անապահով ընտանիքներից ՄՈՒԿ-ով (մանկական ուղեղային կաթված) 60 երեխա վերականգնողական ջրային թերապիա անցնելու հնարավորություն ստացավ: ՎՏԲ Հայաստան Բանկը Կորպորատիվ հասարակական պատասխանատվության շրջանակներում մշտական հիմքով ծրագրեր է իրականացնում կրթական, մշակութային և բարեգործական ոլորտներում: ՄՈՒԿ-ով երեխաների և նրանց մայրերի խնդրով զբաղվող «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ ՎՏԲ-Հայաստան Բանկն համագործակցում է 2014թ.-ից` տրամադրելով ֆինանսավորում վերականգնողական ծրագրերի և այլ ծախսերի ծածկման համար:

ՎՏԲ Հայաստան Բանկի վարչության գլխավոր տնօրեննախագահ Յուրի Գուսև: «Հասարակական պատասխանատվությունը յուրաքանչյուր կազմակերպության զարգացման կարևոր բաղկացուցիչն է:      ՎՏԲ-Հայաստան Բանկն մշտապես ակտիվ մասնակցություն ունի երեխաների կյանքում, հատկապես այն երեխաների, ովքեր ուշադրության և աջակցության խիստ կարիք ունեն: Մենք սերտորեն համագործակցում ենք «Հայ մայրեր» ֆոնդի հետ և մեզ համար մեծ ուրախություն է երեխաներին աջակցելը այդքան կարևոր հարցում` իրականացնել վերականգնողական թերապիա: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ջրային թերապիան դրական արդյունքներ կտա և դա առաջխաղացման հերթական քայլը կլինի երեխաներից յուրաքանչյուրի համար»:

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության  նախագահ Նարինե Մանուկյան. «Արդեն վաղուց ապացուցված է, որ հիդրոտերապիան իրենից ներկայացնում է ՄՈՒԿ-ի վերականգնման ֆիզիոթերապեվտիկական ամենաարդյունավետ մեթոդներից մեկը և ի շնորհիվ ՎՏԲ –Հայաստան Բանկի անապահով ընտանիքներից 60 երեխաներ կկարողանան անցնել վերականգնողական անհատական  պարապմունքների կուրսեր: Մենք շատ շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին երեխաներին ընձեռված հնարավորության, ինչպես նաև մշտապես տրամադրվող օգնության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031