Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այցելել է պաշտպանական դիրքեր

Մայիս 09,2016 10:25

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր: Կառավարության ղեկավարը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև մարտական հերթապահության իրականացման հետ կապված մի շարք այլ հարցերի:

Hovik_Abrahamyan_dirqer_2

 

Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար: «Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով, որովհետև ձեր հերոսության, գիտակից և պատասխանատու պահվածքի ու քայլերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի առաջխաղացումն ու ըստ արժանվույն հակահարված տալ: Ձեր քայլերը ոգևորող են յուրաքանչյուրիս համար, քանի որ մենք գիտակցում ենք, որ ձեր շնորհիվ մեր սահմանները հուսալի պաշտպանված են. ձեր սխրանքն անգնահատելի է»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031