Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-ի ճանաչմանը գուցե հաջորդի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միացումը». Կիրո Մանոյան

Մայիս 11,2016 13:22

«Ասել, որ ՀՀ-ին չի ճանաչում ԼՂՀ-ն, այդքան էլ ճիշտ չէ, բայց այն, որ ՀՀ-ն ճանաչելու տեղ ունի, դա փաստ է: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիրը, որի մասին ՀՀ նախագահը խոսեց քառօրյա պատերազմի ընթացքում, պետք է իրականություն դառնա»,-կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Մայիսի 11-ին ՀՀԿ-ի կազմակերպած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված քննարկումից  հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ պայմանագիրը կյանքի կոչելու համար նոր առիթների պետք չէ սպասել. «Այդ առիթն արդեն եկավ-գնաց, եւ այդ առիթով էր պայմանավորված նման պայմանագրի մասին հայտարարությունը»:

Կիրո Մանոյանի բնորոշմամբ, եթե Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ սանձազերծի, ԼՂՀ ճանաչման հարցում սպասելու անհրաժեշտություն չպետք է լինի. «Ի վերջո, ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելուն կարող է հաջորդել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միացման մասին հայտարարությունը, այսինքն, երկու անկախ պետությունները գուցե որոշեն միանալ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031