Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի արձանը պղծելու կասկածանքով Ադրբեջանում ձերբակալվել են NIDA-ի ակտիվիստներ. Artsakhpress.am

Մայիս 12,2016 13:39

Նախորդ օրը երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել են NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյասեդին Իբրահիմը:

Artsakhpress.am. Այս մասին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ ձերբակալվածների գտնվելու վայրը հայտնի չէ:

NIDA շարժումը գտնում է, որ երիտասարդներին ձերբակալել են Բաքվում Հեյդար Ալիեւի արձանը նրա ծննդյան օրը` մայիսի 10-ին սկանդալային գրառումներով պղծելու կասկածանքով, ինչը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում:

Facebook-ում հայտնվել էր Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում Հեյդար Ալիեւի արձանի լուսանկարը, որի պատվանդանի երկու կողմերին սպիտակ ներկով ադրբեջաներենով եւ անգլերենով գրվել է` Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ): Պատվանդանի առաջնակողմում գրվել է Fuck the system (Կորչի համակարգը):

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031