Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ»-ը  գրասենյակ է բացել Մոսկվայում

Մայիս 14,2016 19:46

Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել սույն թվականի մարտի 27-ին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ռուսաստանյան և հայազգի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ, մշակութային  գործիչներ, մտավորականներ: Գրասենյակի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայկական վերածնունդ»  հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով շնորհավորելով ներկաներին ասել է, որ Մոսկվայի կենտրոնում բացված գրասենյակը կարևոր գործնական քայլ էր «Հայկական վերածննդի» առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար: Այն  դառնալու է շատ կարևոր օղակ ինչպես հայ ռուսական հարաբերությունների, այնպես էլ ռուսաստանաբնակ հայ համայնքի ու հայրենիքի միջև կապերի ամրապնդման գործում: Արթուր Բաղդասարյանը նշել է , որ Մոսկվայում բնակվող ցանկացած հայ պետք է իմանա, որ այս գրասենյակը նաև իրենն է ու գրասենյակը իր ամենօրյա աշխատանքով պետք է աջակցի մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում փորձելով լուծում տալ առկա խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել  է նաև, որ առաջիկայում նման գրասենյակներ կբացվեն  Ռուսաստանի շուրջ 20 նահանգներում:

Ելույթով հանդես է  եկել նաև միջոցառմանը մասնակից  ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող  « Ազգային ճակատ» համառուսաստանյան շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ փոխխոսնակը շնորհակալություն է հայտնել «Հայկական վերածնունդ»  հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանին նման կարևոր նախաձեռնության համար և նշել, որ համոզված է, որ այս կառույցը իսկապես կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների ավելի ամրապնդմանը՝ ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ հանրային կյանքի տարբեր ոլորտներում, քանզի նախաձեռնության հեղինակը ամբողջությամբ պատկերացնում է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ սպեկտրը , զարգացման տեսլականը և ունի պետական-քաղաքական ոլորտի գործունեության հարուստ փորձ: Սերգեյ Ժելեզնյակը վստահեցրել է, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի նպաստեն «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը:

Հանդիպմանը ելույթով հանդես են եկել նաև Վիկտոր Կրիվոպուսկովը, հայտնի գործարար և մեցենատ Վարդգես Արծրունին, հասարակական ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, հայտնի անհատներ: Վարդգես Արծրունին ընտրվել է «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ:

«Հայկական վերածնունդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031