Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Առլեն Շահվերդյանը՝ «գրի զարկերակի» մասին

Մայիս 23,2016 16:13

Գրող Առլեն Շահվերդյանը, որի «Գարնանային ռեքվիեմ» գրական էտյուդների ու պատմվածքների ժողովածուն, արդեն ընթերցողի սեղանին է, Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պոեզիայի ժանրում ստեղծագործելը երբեք էլ ժամանակավրեպ չէ:

«Ես միշտ համոզված եմ եղել ու հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ ստեղծագործող մարդը ստեղծագործաբար է վարվում ամեն ինչում, ստեղծագործաբար է դրսևորում իրեն ցանկացած իրավիճակում, ոչ միայն արվեստ արարելիս, այլև անգամ կենցաղում, հարաբերություններում: Իսկ պոեզիա ստեղծող մարդը, որն ունի տաղաչափության, ռիթմիկայի, մեղեդայնության, այն է՝ երաժշտական լսողությամբ ամրագրված «գրի զարկերակի» ընդգծված զգացողություն, զգայուն կերպով արտահայտում է կյանքի լիրիկական, պոետիկ ընկալումը, իսկ այդ ընկալման կարիքը ունի ցանկացած ժամանակ: Հետևապես պոեզիայի ժամանակը չի կարող անցնել, այն սերտորեն կապված է մարդու ներքինի հետ, կյանքի իրողություններին ու երևույթներին նրա՝ պոետիկ կերպով նայելու ու այն այդպես արտացոլելու ունակության հետ: Գրահրատարակչների կողմից արձակին երբեմն նախապատվություն տալու վտանգ չեմ տեսնում, քանի որ զուգահեռաբար հրատարակվում է նաև ուրույն պոեզիա»,-համոզված է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ մայիսի 24-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031