Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ սուտ մատնության գործով նախաքննությունն ավարտվել է. ոստիկանն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ

Մայիս 24,2016 13:20

Սեյրան Հ.-ն, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում որպես ամբաստանյալ հարցաքննվելիս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի պաշտոնատար անձը խնդրել է իրեն խոստովանել իր կողմից իրականում չկատարված բնակարանային գողության դեպքը` խոստանալով օժանդակել քրեական գործի կարճման կամ տուգանքի նշանակման դեպքում այն վճարելու հարցում: Վստահելով պաշտոնատար անձին, ինքը ստորագրել է ոստիկանության հիշյալ բաժնում կազմված, մեղայականով ներկայանալու վերաբերյալ արձանագրության տակ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սեյրան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես` կատարված մի շարք քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի, ինչպես նաև ոստիկանության նույն բաժնի այլ ծառայողների գործողություններում բացակայում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմերը:

Այս կերպ՝ Սեյրան Հ.-ն ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցներին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ոստիկանության ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սեյրան Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031