Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պիտի անենք, որ երեխան կարողանա գոյատեւի հասարակության մեջ». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

Հունիս 01,2016 16:40

Քանի մեծանում ենք՝ մանկությունը շատ վառ ենք հիշում: Ըստ էության, մանկությունն ունենում է եւ իր տխուր կողմերը, եւ ուրախ կողմերը»,- այսօր Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ազգային ժողովի այգում մանուկների համար կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Galust_Sahakyan_1 Galust_Sahakyan_2 Galust_3 Galust_4 Galust_5Հարցին՝ ԱԺ նախագահ երազո՞ւմ էիք դառնալ մանուկ ժամանակ՝ նա պատասխանեց. «ԱԺ նախագահ դառնալու համար երազներ պետք չեն, այդտեղ մե՜ծ աշխատանք է պետք: Անում, անում, անում ես, ինչ-որ տեղ հասարակությունը նաեւ գնահատում է»:

Մեր հարցին՝ անցյալ տարի ասացիք, որ սկյուռ եք ուզում ձեռք բերել, ձեռք բերե՞լ եք՝ նա պատասխանեց, որ Ազգային ժողովի համար էր ուզում. «Այո, ԱԺ-ում կա հիմա»:

Հարցին՝ ուսումնասիրություններ կան, որ Հայաստանի երեխաների կեսից ավելին աղքատության մեջ է ապրում, ի՞նչ պիտի անի իշխանությունը՝ երեխաներին իսկապես պաշտպանելու համար՝ նա պատասխանեց. «Ոչ միայն իշխանությունը, այլ ամբողջ հասարկությունը: Մեր վիճակն այնպիսին է, որ մենք չենք կարող համեմատվել ուրիշ պետությունների հետ, մեր վիճակը այսօր այսպիսին է: Իսկ ինչ պիտի անի ընդհանրապես հասարակությունը, եւ նաեւ իշխանությունները՝ ամեն ինչ պիտի անենք, որ երեխան կարողանա կայուն, իր զարգացման աստիճանով հնարավորինս գոյատեւի հասարակության մեջ»:

Հարցին՝ Դուք ինչպիսի՞ երեխա եք եղել՝ նա պատասխանեց. «Խելոք, հետո չար, հետո՝ ավելի չար, հետո՝ նորից չար: Էսօր էլ չարաճճի չեմ, բայց որպես քաղաքականության մեջ, համարում եք ինձ չարաճճի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930