Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ

Հունիս 03,2016 12:22

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այցի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության ծրագրերն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքները:

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Ստեփանակերտի մարզադպրոցում և համար 6 մանկապարտեզում: ԼՂՀ կատարած այցի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները Ստեփանակերտի քաղաքապետարանում մասնակցել են համատեղ ծրագրերի հեռանկարներին առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Երևանից ժամանած հյուրերը Ստեփանակերտի քաղաքապետարանին, մարզադպրոցին և մանկապարտեզին Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի կողմից հանձնել են նվերներ և ցուցաբերել տեխնիկական աջակցություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930