Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ նկարիչների յուրօրինակ հաշվետվությունը

Հունիս 06,2016 14:30

Oրերս «Գասպարյան արտ-ստուդիայում» բացվեց «Աշխարհը մանուկների աչքերով» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին ստուդիայի 4,5-15 տարեկան սաների 50-ից ավելի՝ խառը տեխնիկայով արված հաստոցային եւ գեղանկարչական ստեղծագործություններ, գրաֆիկա (տպագրական եւ հաստոցային գրաֆիկա) կոմպոզիցիոն աշխատանքներ եւ արտ-օբյեկտներ: «Մանուկները ներկայացրել են զարմանահրաշ աշխարհը` իրենց վառ եւ լուսավոր գույներով»,- ասաց «Գասպարյան արտ-ստուդիայի» փոխնախագահ, արվեստագիտության թեկնածու, նկարիչ Վահե Գասպարյանը:

Նա նշեց, որ երեխաները հաշվետու ցուցահանդեսին պատրաստվել են վեց ամիս: Մասնակիցների թվում էին 6-ամյա Մարիամ Ամիրջանյանը եւ 5- ամյա Ալինա Գրիգորյանը: Մարիամիկը ոգեւորված էր ցուցահանդեսին ներկայացրած իր գիրք-նկարներով՝ բաղկացած էին մի քանի էջից: Փոքրիկի մեկնաբանմամբ` կազմը բացվում է ծիածանով, ապա կոնֆետների աշխարհ, գույնզգույն ծաղիկների աշխարհ, այլմոլորակայինների աշխարհ, մարդուկների եւ ամենավերջին էջում Աստծո կերպարն էր:

Փոքրիկների նկարներում գերիշխում էր հատկապես վարդագույնը, ինչպես 5-ամյա Ալինա Գրիգորյանի երեւակայական աշխարհում իրենց ուրույն տեղը ունեին արքայադուստրերը:

 
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930