Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ են անում ճանաչել չերքեսների ցեղասպանությունը

Հունիս 06,2016 12:41

Ողջունում ենք Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Առավել ողջունում ենք նրանց կողմից իրենց բաժին պատասխանատվության ստանձնումը: Սակայն ուզում ենք  անդրադառնալ այս ճանաչման առնչվող մի հարցի, որը բարձրաձայնման խիստ կարիք ունի: Այս գործընթացի նախաձեռնողն ու աննկուն մարտիկն, իհարկե, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, ազգությամբ չերքես, Ջեմ Օզդեմիրն է: Եվ սա խորհրդանշական է: Նա մի ազգի ներկայացուցիչ է, որը 19-րդ դարում ենթարկվել է ցեղասպանության Ռուսական կայսրության կողմից: Մեր երկու ժողովրդների ճակատագրերը խիստ նման են իրար: Ռուսաստանի և Թուրքիայի գաղտնի պայմանավորվածության արդյունքում տեղի ունեցավ ժողովուրդների փոխանակություն, չերքեսների մի ահռելի զանգված ցեղասպանության արդյունքում քշվեց Թուրքիա, իսկ որոշ ժամանակ անց հայերին իրենց հայրենիքից աքսորեցին չերքեսների ամայի մնացած բնակավայրերը, ներկայիս Ռուսաստանի Կրասնոդարի և Ռոստովի երկրամասեր: Այնտեղ մինչ այժմ  ապրում է նաև հայերի մի հատված, ում կոչում են չերքեսահայեր: Կովկասի համարյա բոլոր ազգերն էլ ենթարկվել են զանգվածային բռնությունների եկվորների՝թուրքերի կամ ռուսների կողմից: Կովկասի բնիկ ժողովուրդների ընդհանուր շահը պահանջում է միավորել իրենց ուժերն, դիմագրավելու զավթիչներին, որոնք հանուն իրենց նվաճողական նպատակների այժմ էլ պատրաստ են նոր ցեղասպանություն իրագործել:

Խորապես գիտացկելով սույն վտանգը և հասկանալով, որ մեր տարածաշրջանը կարող է զարգանալ և լինել ապահով միայն բնիկ ժողովուրդների բարիդրացիական, փոխադարձ վստահություն ներշնչող հարաբերությունների դեպքում, մենք, տարածաշրջանի բնիկ ազգերի ներկայացուցիչներս,  ստեղծեցինք ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբը, որի գերնպատակն է նպաստել Կովկասի բնիկ ժողովուրդների ազատությանը, անվտանգության համատեղ ապահովմանը, տնտեսական զարգացմանը: Մեր փորձով արդեն համոզվել ենք, որ մեզ միավորող նպատակները շատ ավելին են, քան տարանջատողները:

ԱՄՆ Գեոպելիտիկ Ակումբը /որը երբեմն անվանում են նաև Լոս Անջելեսի Գեոպելիտիկ Ակումբ/ ունի Չերքեսական հզոր ծառայություն և համագործակցում է չերքեսական տարբեր կառույցների հետ: Այս կառույցի աշխատանքի արդյունքում, օրինակ, Թուրքիայում Մեծ Եղեռնի օրը նշելու համար Ստամբուլում հայերին  միանում են նաև բազմաթիվ չերքեսներ, աշխարհի տարբեր վայրերում համագործակցության սկիզբ է դրվել: Մեր չերքեսական ծառայության կտրուկ միջամտությունը արդյունքում 2015թվականի փետրվարին Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում կանխվեց ռուսների իրագործած սադրանքի արդյունքում սպառնացող հայերի ջարդը:

ԱՄՆ Գեոպելիտիկ Ակումբը և Արցախի պատերազմի վետերանների Հայդուկ կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել են մայիսի 21-ը որպես Չերքես ժողովրդի Ցեղասպանության օր և ամեն տարի չերքես եղբայրների հետ միասին մասնակցում են անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին,տարբեր միջոցներով  նպաստում աշխարհում այդ խնդրի բարձրաձայնմանը և ճանաչմանը:

Եկել է ժամանակը և մենք կոչ ենք անում, որ Հայաստան պետությունը պաշտոնապես ճանաչի Չերքես Ժողովրդի Ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում, որ աշխարհի բոլոր պետությունները  պաշտոնապես ճանաչեն Չերքես Ժողովրդի Ցեղասպանությունը:

Նաև կոչ ենք անում հայկական որոշ հայտնի կազմակերպությունների զերծ մնալ Գերմանիայի Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման կայացումն  իրենց վերագրելուց: Իրենք դրա հետ ոչ մի կապ չունեն, և Ցեղասպանության խնդիրն ինքնագովազդի վերածելը խիստ պարսավելի երևույթ է:

ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ

ԱՄՆ Հայդուկ կազմակերպություն

Լուսանկարում՝ ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբի հայ եւ չերքեզ անդամները

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930