Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում քեզ պաշտոն չեն տա, եթե քո կինը լինի Ալիեւի կնոջ պես». արեւելագետը՝ Թուրքիայի վարչապետի կնոջ մասին

Հունիս 06,2016 15:01

Արեւելագետ Արտակ Ավետիսյանը իր անխնամ արտաքինի պատճառով շատերին շոկի մեջ գցած Թուրքիայի վարչապետի կնոջ՝ Սեմիհա Յըլդրըմըին բնութագրում է որպես իրեն չհետեւող, անխնամ, ժամանակակից եվրոպացի կնոջը հարիր խնամքի միջոցները չընդունող ավանդապաշտ իսլամուհի, որի դիմագծերը, սակայն, մաքուր թյուրքական չեն:

«Որ ասես՝ մաքուր թյուրքական դիմագծեր ունի, այդպես չէ, մաքուր թյուրքերը շեղաչք են, իրենց Թուրանից եկած նախապապը մոնղոլոիդ ռասսայից է: Ժամանակին՝ Կոնստանդնապոլիսը վերցնելու ժամանակ, Մուրադի զորքերի մեջ մեծ մաս էին կազմում տարբեր վարձկան ցեղերի կռվողներ, որոնք հետո խառնվեցին այդ տարածքի  ժողովուրդների՝ հայերի, ասորիներ, հույների, զազա ցեղի եւ այլոց հետ: Խառնվելով ստեղծվել է նոր գեն, նոր տեսակ: Հիմա եթե մեկն ասի, թե այդ կինը որ ցեղից է,  մեծագույն սխալ կլինի՝ կամ կլինի դիլետանտություն կամ կասվի՝ ուղղակի ասելու համար: Ես կարող եմ ցույց տալ Իրանի շահերի հարեմների կանանց նկարներ, որ սրանից էլ տգեղ են, ու դա կարելի է ասել արեւելյան ճաշակ է, որովհետեւ ունեցածները  դա է»:

Իսկ հագուկապը, ըստ արեւելագետի, տիպիկ դասական՝ 20-21 դարի միջին ինտելիգենտ թրքուհու, դպրոցի ուսուցչուհու, հասարակական ակտիվիստի հագուկապ է: «Թուրքիայում ընտրություններում հաղթելու համար պետք է ազգային գծի մեջ լինես, իսկ ազգայնական առաջնորդի կինն այլ կերպար չի կարող ունենալ: Օրինակ՝ Թուրքիայում քեզ չես հասկանա ու չես կարողանա երկրի ղեկավար դառնալ, եթե Ալիեւի կնոջ պես լինի քո կինը՝ իսլամական ավանդույթներից հեռացած: Միջին վիճակագրական թուրքը գյուղում, օրինակ՝ Անատոլիական բարձրավանդակում ապրող թուրքն է, ծովափի՝ տուրիստական շրջաններում ռուս կանանց շրջանում լկտիացած, հղփացած թուրքը չէ՝  եվրոպական հագուկապով ու արտաքինով: Թուրք պաշտոնյաների կանանց մեծ մասը հենց այդ կերպարի մեջ է ու շատ ավելի փնթի հագնված, վարչապետի կինը դեռ մաքուր շորերով էր, չնայած միեւնույնն է՝ նկարից թուրք կնոջ տիպիկ հոտը գալիս է », -ասում է Արտակ Ավետիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930