Լրահոս
Օրվա լրահոսը

«Բորուսիայի» երկրպագուները հիասթափվել են Հենրիխ Մխիթարյանից

Հունիս 21,2016 17:03

«Մեղուների» երկրպագուները, որ այնքան շատ էին սիրում մրցաշրջանը փայլուն անցկացրած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, վերջինի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշման պատճառով հիասթափվել են նրանից: Գերմանացի ֆուտբոլասերները սոցցանցերում սկսել են Մխիթարյանին անշնորհակալ կոչել:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին ձեռք բերելու համար «Բորուսիային» առաջարկել է 25 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Սակայն մյունխենյան ակումբը մերժել է այդ առաջարկը:

Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե «Բորուսիան» Հենրիխի համար ՄՅՈՒ-ից պահանջում է առնվազն 40 միլիոն եվրո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930